Funny Summer– Gazprom Armenia 2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոցը կազմակերպում է ամառային դպրոց «Զվարճալի ամառ – Գազպրոմ Արմենիա 2021 / Веселое лето  - Газпром Армения 2021/Funny Summer– Gazprom Armenia 2021»   7-12տ երեխաների համար։

Տևողությունը՝ 4 շաբաթ

  • հունիսի 21-ից հուլիսի 16-ը (առաջին փուլ),
  • հուլիսի 19-ից օգոստոսի 13-ը (երկրորդ փուլ)։   

Ծրագիրը ներառում է

  • ակտիվ թեմատիկ ու զարգացնող խաղերի, թիմային մրցումների կազմակերպում և թիմ կառուցող ակտիվություններ,
  • էքսկուրսիաներ,
  • թատերական ներկայացումների կազմակերպում,
  • ֆիլմերի դիտում և քննարկում,
  • անցածի կրկնություն և առարկայական գիտելիքների ամրապնդում ոչ ֆորմալ կրթության ձևաչափով՝ բակում, զբոսայգում, լոֆտում, գրադարանում, հանգստի գոտում և այլն,  
  • հետազոտական պրոյեկտի իրականացում,
  • ամենօրյա ֆիզիկական ակտիվություն և լիցքային վարժություններ (լող և սպորտային շարժողական ակտիվություններ),
  • ամեն օր ստեղծագործական ակտիվություններ (խեցեգործություն, երգ/երաժշտություն, կերպարվեստ, հմուտ ձեռքեր, արվեստ),
  • 3-անգամյա սնունդ։

Օրվա տևողությունը

Երեխաների օրը կարող է սկսվել 9։00-ին կամ 10։00-ին և ավարտվել՝ 17։30-ին։  

«Զվարճալի ամառ – Գազպրոմ Արմենիա 2021»-ի յուրքանչյուր 4-շաբաթյա փուլի արժեքն է 200000 ՀՀ դրամ։ Իսկ մեր դպրոցի աշակերտները կունենան 10% զեղչ։ Երեխաները կարող են ամառային դպրոցին միանալ նաև շաբաթական կտրվածքով՝ վճարելով համապատասխանաբար մեկ շաբաթվա արժեքը 50000 ՀՀ դրամ, իսկ մեր դպրոցի աշակերտների դեպքում՝ հանած 10% զեղչ ։  

 Մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով  կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 012-620-626: