Ուսուցանելը երգել-պարելու, ասմունքելու պես բնատուր ձիրք է. հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյան
«Սկսած աշակերտների տրամադրվածությունից, եղանակից, օրվա լուրերից՝ դասդ կարող է փոխվել, դասիդ ընթացքը մի փոքր պետք է առնչվի օրվա իրադարձությանը. օրինակները, զրույցները պետք է չլինեն կյանքից կտրված: Մեկ-մեկ պետք է երեխաների խելքին ընկնես, որ ավելի հեշտ ու հաճելի լինի»,- ուսուցչական իր հաջող փորձի գաղտնիքներն է ներկայացնում հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Արսեն Վարդանյանը։