Կրթական հավաք (EduCamp)
Ուսումնա-սպորտային համալիր դպրոցը նախաձեռնել է նոր տեսակի կրթական-ժամանցային ակտիվություն hայաստանաբնակ և արտասահմանցի դպրոցահասակ երեխաների համար, որի անվանումն է «Կրթական հավաք-Գազպրոմ Արմենիա» («Образовательный лагерь-Газпром Армения», «EduCamp-Gazprom Armenia»)։
«Կրթական հավաք-Գազպրոմ Արմենիա»-ի կրթական ծրագիրն ունի 4 ուղղություն՝ հայագիտական, ռուսական, անգլիական և մաթեմատիկական, որոնցից յուրաքանչյուրը կարող է կազմակերպվել 3 մակարդակներով՝ սկսնակ, միջին ու լավ իմացությամբ։ Մեկ ուղղության մեկ մակարդակի կրթական ծրագրի տևողությունը 3 շաբաթ է, որի ավարտին՝ թեստավորումից հետո, սովորողին տրվում է վկայական։
3 շաբաթվա կամ մեկ մակարդակի ժամանակացույցն իր մեջ ներառում է.
Երեխաների օրը սկսվում է ժամը 9։00-ին և ավարտվում է 17։30-ին։ «Կրթական հավաք-Գազպրոմ Արմենիա»-ի մեկ մակարդակի 3 շաբաթվա արժեքն է 160․000 ՀՀ դրամ։
Գրանցվելու և այլ մանրամասներին ծանոթանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 012-620-626: