Tête-à-tête մեր սաների հետ․ Սերգեյ Գասպարյան

«Tête-à-tête մեր սաների հետ» հարցազրույցների շարքի մեկնարկը մեր դպրոցի 4-րդ դասարանի աշակերտ Գասպարյան Սերգեյի հետ ունեցած մեր զրույցն է։ Մենք փորձեցինք ավելի լավ ճանաչել Սերգեյին, հասկանալ, թե ինչպիսին է  նա դասից դուրս, որոնք են  նրա նախասիրություններն ու նպատակները։

-Ի՞նչպես ես նախընտրում, որ քեզ դիմեն։

- Սիրում եմ, որ ինձ դիմում են Յոժ։

-Ի՞նչ կուզես, որ քո մասին բոլորն իմանան։

-Ուզում եմ բոլորն իմանան, որ ես խելացի եմ։

-Ո՞ր մասնագիտություններն են քեզ հետաքրքրում։

-Սիրում եմ բժշկի ու ֆուտբոլիստի մասնագիտությունները։ Ուզում եմ դառնալ սրտի բժիշկ։

-Իսկ ինչու՞ հենց սրտաբան։

-Մամաս բժիշկ է, ինքն է խորհուրդ տալիս։

-Ինչպե՞ս ես ընտրում քո ընկերներին։

-Ընկերներիս ընտրում եմ իրենց պահվածքով։

-Ավելի շատ սիրում ես շփվել մեծերի՞, թե՞ փոքրերի հետ։

-Ինձ ավելի շատ հաճելի է շփվել մեծերի հետ քան փոքրերի, որովհետև մեծերն ամեն ինչ հասկանում են։

-Ի՞նչն եք հաճախ քննարկում ընկերներով։

-Ըկերներիս հետ խոսում եմ խաղերից ու դասերից։

-Որտե՞ղ կուզեիր ծնվել, եթե քեզ տրվեր նորից ծնվելու հնարավորություն։

-Եթե ունենայի նորից ծնվելու հնարավորություն, կուզեի նորից ծնվել Հայաստանում, որովհետև սա է իմ հայրենիքը։

-Իսկ ի՞նչ կուզես անել Հայաստանի համար։

-Ուզում եմ դառնալ նախագահ ու մեծացնել տարածքները։

-Կա՞ մի սպորտաձև, որով զբաղվում ես։

- Ես ընտրել եմ բոքսը, որպեսզի լինեմ ուժեղ, կարողանամ պաշտպանվել և նաև օգնել թույլերին։ Օրինակ հիմա, երբ մեկը վիրավորում է աղջիկներին, ես նրանց պաշտպանում եմ։

-Ի՞նչպես են անցնում քո հանգստյան օրերը։

-Հանգստյան օրերին սիրում եմ քայլել կենտրոնով հետո գնում եմ հայրիկիս աշխատանքի վայր, օգնում եմ նրան։

-Ի՞նչ խորհուրդներ են տալիս քեզ քո տատիկներն ու պապիկները։ Լսու՞մ ես նրանց։

-Տատիկներիս ու պապիկներիս խորհուրդներին հետևում եմ բացի մեկից։

-Ո՞րն է այդ խորհուրդը, որին հրաժարվում ես հետևել։

-Այն, որ միշտ ասում են գիրք կարդա։

-Իսկ կա՞ գիրք, որը դու հավանել ես։

-Գրքերից հավանել եմ մեկը, որտեղ պատմում էին այնպիսի կենդանիների մասին, որոնք իրականում չկան։

-Ի՞նչ խորհուրդ կտաս քո հասակակիցներին։

-Իմ հասկակիցներին խորհուրդ կտամ իրար հետ չկռվել ու կարդալ կենդանիների մասին գրքեր։

-Ի՞նչ է քեզ անհրաժեշտ երջանիկ լինելու համար։

-Ամեն ինչ ունեմ։

Այսպիսին էր Սերգեյը, կամ ինչպես նա սիրում է՝ Յոժը։