Մանկապարտեզում առարկայական խմբակներ

Մանկապարտեզն առաջարկում է լրացուցիչ  առարկայական խմբակներ 4-6 տարեկան երեխաների համար, դրանք են՝

      1. հետաքրքրաշարժ մաթեմատիկա,

      2. խոսքի զարգացում,

      3. ռուսերեն,

      4. անգլերեն,

      5. ես ճանաչում եմ աշխարհը,

      6. հմուտ ձեռքեր (կերպարվեստ, ծեփ, ապլիկացիաներ),

      7. պար։
 

Դասընթացներից յուրաքանչյուրի  տևողությունը 60 րոպե է, խմբերում երեխաների քանակը՝ մինչև 12 հոգի։ Պարապմունքներն անցկացվում են շաբաթական 2 անգամ, իսկ ամսական վճարը 12 000 դր․ է, սակայն, 2 և ավելի խմբակների ընտրության դեպքում գործում է 10% զեղչ։
 

Մանրամասների համար կարող եք զանգահարել  012 620 624 հեռախոսահամարով։