Учащиеся в роли журналистов на телеканале "Кентрон"

«Հարցազրույց» թեմայի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 10-րդ դասարանի սովորողները հայոց լեզվի ուսուցիչ Լիլիթ Գրիգորյանի հետ հյուրընկալվել են «Կենտրոն» հեռուստաընկերությունում, որտեղ իրական փորձ են ունեցել լրատվական դաշտում։

Աշակերտները հաղորդավարների հետ հանդիպման ընթացքում հանդես են եկել որպես հարցազրույց վարողներ՝ ուղղելով բազմազան, հետաքրքիր և միաժամանակ մասնագիտական հարցեր։

Առարկայական ուսուցչի խոսքով՝ սա հրաշալի հնարավորություն էր լսելու պրոֆեսիոնալների փորձառության մասին, հասկանալու հեռուստաեթերի աշխատանքային առանձնահատկությունները, ինչպես նաև ստանալու օգտակար և մասնագիտական խորհուրդներ՝ խոսքի մշակույթի, ինքնավստահության և հարցազրույց վարելու կանոնների վերաբերյալ։