Начальная школа
Ուսումնա-սպորտային համալիրի դպրոցում «Հնարավորությունների հավասար զարգացման համակարգի» իրականացման տեսանկյունից տարրական դպրոցի ծրագիրը բաժանվում է 3 ուղղությունների՝
Տարրական դպրոցում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առարկաներց զատ, սովորողները, զարգացման եռաբաղադրիչ բանաձևի շրջանակներում, ունեն ներուժի բացահայտման հնարավորություն՝ ուսումնասիրելով հետևյալ առարկաները․
Այլընտրանքային ծրագիրը, որը մշակվել է ՈՒՍՀ-ի թիմի կողմից, հիմնված է ուսումնա- սպորտային համալիրի դասավանդման ավանդական և նորարարական մեթոդների համադրության վրա։ Ծրագիրը մշակելիս հատուկ ուշադրություն է դարձվել նպատակների և վերջնարդյունքների սահմանմանը, ինչպես նաև միջառարկայական կապերի ձևավորմանը։ Լեզուների ուսուցումը մեր համալիրի անկյունաքարերից է և ուսուցման գործընթացն արդյունավետ դարձնելու նպատակով՝ օտար լեզուների դասաժամերին դասարանները բաժանվում են խմբերի՝ ըստ լեզվական գիտելիքների մակարդակի։
Պետք է նշել, որ կամընտրական առարկաները առանձնացված չեն, վերջիններս ուսումնական ծրագրերի բաղկացուցիչ մաս են։ Երեխաներն ունեն կամընտրական առարկաների ընտրության հնարավորություն։
Տարրական դպրոցում ներդրվել է ուսուցման «ֆենոմենակենտրոն» մոտեցում, որը նպաստում է երեխաների քննադատական մտածողության ձևավորմանը, ինքնուրույնությանը, թիմում աշխատելու ունակությանը, ստեղծագործականությանը և նորարարական (ոչ ստանդարտ) լուծումներ գտնելուն։ Միջառարկայական կապերի ամրապնդման միջոցով ֆենոմենակենտրոն ուսուցումը թույլ է տալիս աշակերտին ստանալ որոշակի երևույթի ամբողջական պատկերացում և նախապատրաստվել միջին և ավագ դպրոցներում նախագծային ուսուցման: