Տարրական դպրոց
Երկար ճանապարհի առաջին քայլերը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տարրական դպրոցը առաջարկում է կրթական ծրագիր, որը համադրում է դասավանդման ավանդական և ժամանակակից մեթոդները։ Այն ստեղծում է միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է բացահայտել իր կարողությունները և ձևավորել կայուն արժեքային համակարգ։
✔️Ուսուցման առանձնահատկություններ
Տարրական դպրոցում ներդրված է ֆենոմենակենտրոն ուսուցում, որն ուղղված է սովորողների քննադատական մտածողության, ինքնուրույնության, թիմային աշխատանքի և ստեղծագործականության զարգացմանը։
Օտար լեզուների ուսուցումը կազմակերպվում է առաջին դասարանից․ 2-րդ դասարանից սկսած սովորողները ռուսերենի և անգլերենի դասաժամերին բաժանվում են խմբերի՝ ըստ իրենց գիտելիքների մակարդակի։ Այս մոտեցումը ապահովում է անհատականացված և արդյունավետ ուսուցում։
Բացի դասացուցակով նախատեսված պարապմունքներից, կազմակերպվում է նաև դասապատրաստում, որն իրականացնում են դասվարը, դասվարի օգնականը և առարկայական ուսուցիչները։
Հաշվի առնելով երեխայի տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ ծնողի համաձայնությամբ երեխան հնարավորություն ունի ստանալ հոգեբանի և լոգոպեդի աջակցություն։
✔️Կրթություն
Պետական պարտադիր բաղադրիչով նախատեսված առարկաների դասավանդմանը զուգընթաց ՈՒՍՀ այլընտրանքային ծրագրով նախատեսվում են երեք հիմնական ուղղություններով զարգանալու հնարավորություններ՝
4-րդ դասարանից սկսած սովորողներն ընդգրկվում են շախմատի հավաքական և մաթեմատիկայի օլիմպիական խմբակներում։
✔️Ընդունելություն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում ընունելությունն իրականացվում է ըստ Կարգի։
Տարրական դպրոցի 1-ին դասարանի ընդունելությունը կազմակերպվում է մրցութային հիմունքներով, և ընդունելության համար կարող են դիմել մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 6 տարին լրացած երեխաները։
Ընդունելությունը կազմակերպվում է եռափուլ գործընթացով՝
1-ին փուլ՝ բաց դռների օր և ընդունելության գրանցում․
2-րդ փուլ՝ դիմորդի հետ փուլային հարցազրույց-հանդիպումներ․
3-րդ փուլ՝ դիտարկման արդյունքների ամփոփում․
Տարրական դպրոցի մյուս՝ 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարաններում ընդունելությունը կազմակերպվում է գիտելիքի ստուգման հիման վրա և տեղերի առկայության դեպքում։
📌Մանրամասների համար կարող եք զանգել 012 620 626 հեռախոսահամարով։