Ընդհանուր նկարագիր

Ընդհանուր նկարագիր

Սպորտային համալիր

Սպորտային համալիրը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի կարևորագույն ենթակառուցվածքներից է, որտեղ ստեղծված են բոլոր պայմաններն առողջ զարգացման, սպորտային հանդիպումների անցկացման և ակտիվ ժամանցի համար։

Այն լիարժեք ծավալով սկսել է գործել 2019 թվականի սեպտեմբերից և նախատեսված է տարբեր մարզաձևերի ուսումնամարզական պարապմունքների անցկացման համար՝ ինչպես դպրոցի ու մանկապարտեզի սաների, այնպես էլ բոլոր ցանկացողների համար՝ կոմերցիոն հիմունքներով։

Մեր սպորտային համալիրում անցկացվել են

• Սամբոյի Հայաստանի առաջնությունը (2020 թ.)
• Մինչև 18 տարեկան պատանիների Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը (2021 թ.)
• Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը (2019 և 2021 թթ.)
• Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը (2019 և 2021 թթ.)
• Մինչև 22 տարեկան պատանիների Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը (2023 թ.)
• VIII Համահայկական ամառային խաղերի տղամարդկանց վոլեյբոլի առաջնությունը (2023 թ.)
• Հոկեյի Հայաստանի առաջնությունը (2023, 2024, 2025 թթ.)
• Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկություն (2024 և 2025 թթ.)
• Գեղասահքի Հայաստանի առաջնություն (2024 և 2025 թթ.)
• II Համահայկական ձմեռային խաղերի հոկեյի առաջնությունը (2025 թ.)
• Մինչև 16 տարեկան պատանիների Եվրոպայի վոլեյբոլի առաջնությունը (2025 թ.)
• Գեղարվեստական մարմնամարզության միջազգային մրցաշար (2024 և 2025 թթ.)

2024 թվականին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը մասնակցել է «Արենա» օրինակելի սպորտային կառույցների III Ազգային (միջազգային մասնակցությամբ) մրցույթին և «Ֆիթնես արդյունաբերության օբյեկտներ» անվանակարգում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։


Ենթակառուցվածքներ

Համալիրի կազմում գործում են
• գեղասահքի և հոկեյի մրցաշարերի, դասընթացների, սիրողական սահքի համար նախատեսված փակ սահադաշտ, որն համապատասխանում է միջազգային չափանիշներին,
• միայն երեխաների համար նախատեսված 25 և 6 մ երկարությամբ փակ լողավազաններ,
• խաղային մարզաձևերի համար նախատեսված ունիվերսալ չորս մարզադահլիճ,
• ժամանակակից մարզասարքերով հագեցած ընդհանուր մարզասրահ։


 


Մասնագետներ

Սպորտային համալիրում աշխատում են բարձրակարգ մասնագետներ՝
• 4 սպորտի վարպետ
• 2 միջազգային կարգի սպորտի վարպետ
• 2 վաստակավոր մարզիչ

Նրանք ներդնում են իրենց գիտելիքներն ու փորձը սաների և հաճախորդների մարզական հաջողությունների ու առողջ ապրելակերպի ձևավորման գործում։


Հարմարավետություն և անվտանգություն

Համալիրը հագեցված է նորագույն սարքավորումներով ու տեխնիկայով։ Շենքերի արտաքին և ներքին հարդարումը պատրաստված է բարձրորակ ժամանակակից նյութերից՝ լիովին բավարարելով սանիտարահիգիենիկ և հրդեհային անվտանգության պահանջները։
Համալիրը ապահովված է թեքահարթակներով՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց մուտքը հեշտացնելու համար։
Բոլոր ենթակառուցվածքները ունեն օդափոխման և ջեռուցման ժամանակակից համակարգեր։


Բժշկական սպասարկում

Կենտրոնում գործում է երկու բուժկետ՝ առաջին օգնության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով։
Հասանելի է մարզական վնասվածքաբանի և սպորտային բժշկի ծառայություն։

Համալիրի բուժանձնակազմը իրականացնում է այցելուների բժշկական զննում և ապահովում անվտանգ մարզումները։

Վճար

Սպորտային համակարգի ենթակառուցվածքներից օգտվելու համար վճարումը կատարվում է միայն անկանխիկ տարբերակով։