Միջին դպրոց
Գիտելիքից դեպի ինքնուրույնություն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցում ուսումնական գործընթացը կազմակերպվում է որպես տարրական դպրոցում ներդրված ֆենոմենակենտրոն ուսուցման շարունակություն՝ հիմնվելով նախագծային ուսուցման սկզբունքների վրա։ Այս փուլում կարևորվում է ոչ միայն խորքային գիտելիքների փոխանցումը, այլև աշակերտների ինքնուրույն ուսումնառության, թիմային աշխատանքի, նախաձեռնողականության և քննադատական մտածողության զարգացումը։
✔️Ուսուցման առանձնահատկություններ
Մեր մասնագիտական թիմի կողմից մշակված հեղինակային կրթական ծրագրի նպատակն է ապահովել սովորողների հավասարաչափ և համակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով նրանց տարիքային առանձնահատկությունները, հետաքրքրությունները և կրթական չափորոշիչների պահանջները։
Միջին դպրոցում ուսուցումը շարունակվում է տարամակարդակ խմբերով․ օտար լեզուներից բացի (անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, չինարեն, գերմաներեն, ֆրանսերեն) ձևավորվում են նաև մաթեմատիկայի խմբեր՝ ապահովելով անհատականացված մոտեցում։
Դասապրոցեսից հետո դպրոցում իրականացվում է դասապատրաստում՝ դասղեկի և առարկայական ուսուցիչների անմիջական վերահսկողությամբ։
✔️Լրացուցիչ կրթություն
Միջին դպրոցում հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առարկաներից բացի, աշակերտները զարգացման եռաբաղադրիչ բանաձևի շրջանակում հնարավորություն ունեն բացահայտելու իրենց ներուժը՝ մասնակցելով հետևյալ լրացուցիչ դասընթացներին՝
մտավոր ուղղվածություն` Օտար լեզուներ, ռոբոտաշինություն, ծրագրավորում, գործարարության հիմունքներ, պատանի բնագետ, գրաֆիկական դիզայն, ծրագրավորում, մաթեմատիկայի օլիմպիական խմբակ,
ֆիզիկական ուղղվածություն՝ Lող, հոկեյ, գեղասահք, սեղանի թենիս, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձյուդո, հեծանվային սպորտ, շախմատի հավաքական խմբակ, լողի հավաքական խմբակ,
ստեղծագործական ուղղվածություն՝ Խեցեգործություն, նկարչություն, դերասանական արվեստ, դիզայն, երգչախումբ, հագուստի մոդելավորում, խոհարարություն, մեդիագրագիտություն։
✔️Հոգեբանական աջակցություն
Դպրոցի հոգեբանամանկավարժական թիմը 5-6-րդ դասարաններում պարբերաբար իրականացնում է անհատական և խմբային հանդիպումներ, քանի որ հուզական ինտելեկտի զարգացումը դիտարկվում է որպես առաջնահերթություն՝ նպաստելով սովորողների սոցիալական հմտությունների ձևավորմանը և անձնային կայացմանը հատկապես միջին դպրոցական տարիքում։ 7-8-րդ դասարանների սովորողները նույնպես հնարավորություն ունեն իրենց հարցերով դիմել հոգեբանամանկավարժական թիմին և ստանալ համապատասխան աջակցություն։
✔️Ընդունելություն
Ընդունելությունը կազմակերպվում է ըստ Կարգի։
📌Մանրամասների համար կարող եք զանգել 012-620-623 հեռախոսահամարով։