Ավագ դպրոց

 

Վստահ քայլեր՝ դեպի մեծ կյանք

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի կրթական ծրագիրը նպատակաուղղված է աշակերտներին պատրաստելու բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանելու և ինքնակրթության ու ինքնազարգացման ուղին շարունակելու համար։ Այս փուլում խորացվում են մասնագիտացված գիտելիքները, զարգանում է քննադատական մտածողությունը և ձևավորվում են փափուկ հմտությունները։

 

✔️Ուսուցման առանձնահատկություններ

Ավագ դպրոցում ուսուցումը կազմակերպվում է չորս հիմնական հոսքերով՝ ըստ աշակերտների հետաքրքրությունների՝

  • ֆիզիկամաթեմատիկական. Տեխնիկական և ճշգրիտ գիտությունների սիրահարների համար:
  • հումանիտար. Լեզուներով, պատմությամբ և հասարակագիտությամբ հետաքրքրվածների համար։
  • բնագիտական. Կենսաբանության, քիմիայի և բնագիտական այլ առարկաների խորացված ուսուցում:
  • տնտեսագիտական. Ապագա ֆինանսիստների և բիզնեսի ոլորտի մասնագետների համար:

 

Յուրաքանչյուր հոսքի համար մշակված է առանձին ուսումնական ծրագիր՝ խորացված դասընթացներով և ոլորտի լավագույն մասնագետների կողմից։ Դասերն անցկացվում են ժամանակակից սարքավորումներով հագեցած դասարաններում, լաբորատորիաներում, դահլիճներում ու արհեստանոցներում:

Ավագ դպրոցի աշակերտների համար պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ տեղական և միջազգային ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ՝ մասնագիտական կողմնորոշման նպատակով։

 

✔️Հետազոտական հմտություններ և նախագծային աշխատանքներ

Առարկայական ծրագրերը հնարավորություն են տալիս աշակերտներին ավելի լավ պատրաստվել միասնական քննություններին։

Ավագ դպրոցում զարգանում և կատարելագործվում է նախագծային ուսուցման սկզբունքը, որը նպաստում է աշակերտների փափուկ հմտությունների ձևավորմանը։  Այսպես սովորողները պատրաստվում են համալսարանական ուսումնառությանն ու ծանոթանում են աշխատաշուկայի պահանջներին։

 

✔️Լրացուցիչ կրթություն

Ավագ դպրոցում լրացուցիչ կրթական դասընթացներ բաժանվում են ըստ երեք ուղղվածությունների՝

  • մտավոր ուղղվածություն՝ ֆրանսերեն, գերմաներեն, չինարեն, իսպաներեն, ռոբոտաշինություն, ծրագրավորում, արհեստական բանականություն, գործարարության հիմունքներ,
  • ֆիզիկական ուղղվածություն՝ լող, գեղասահք, հոկեյ, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս,
  • ստեղծագործական ուղղվածություն՝ խեցեգործություն, նկարչություն, դերասանական արվեստ, հագուստի մոդելավորում, խոհարարություն, մեդիագրագիտություն:
     

10-րդ դասարանից սկսած մեր աշակերտներին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել «TOEFL» և «SAT»  միջազգային  քննություններին նախապատրաստող համապատասխան լրացուցիչ ընտրովի դասընթացներին։

✔️Կրթություն դասասենյակից դուրս

  • Այցելություններ թանգարաններ, թատրոններ և արշավներ,
  • հանդիպումներ հաջողած մասնագետների հետ՝ նրանց փորձին ծանոթանալու և խորհուրդներ լսելու համար,
  • մասնագիտական կողմնորոշման հանդիպումներ տեղական և միջազգային բուհերի ներկայացուցիչների հետ:

 

✔️Ընդունելություն

Ընդունելությունը կազմակերպվում է ըստ Կարգի։

📌 Մանրամասների համար կարող եք զանգել 012 620 626 հեռախոսահամարով։