Գեղասահք
Մեր կրթահամալիրն ունի միջազգային չափանիշներին համապատասխան փակ սահադաշտ՝ մարզումների համար նախատեսված բոլոր հնարավորություններով ու հարմարավետ հանդերձարաններով: Կրթահամալիրի սահադաշտում անցկացվում են երեխաների և մեծահասակների թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական խմբերի պարապմունքներ: Մարզումներն անցկացնում են գեղասահքի բարձրակարգ և առաջատար մարզիչները: Յուրաքանչյուր երեխային ցուցաբերվում է անհատական մոտեցում, անկախ տարիքից ու պատրաստվածության աստիճանից:
Համալիրում գործող փակ սահադաշտում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները՝
1. գեղասահքի խմբեր տարբեր տարիքի երեխաների համար`
2. մասսայական սահք` 60 րոպեն 2.000 դր.
երկուշաբթի-ուրբաթ` ժ․ 21։00-22։00 –ն,
շաբաթ՝ ժ․ 15։00-22։00 -ն,
կիրակի` ժ․ 12։00-17։00, 18։00-21։00-ն։
3. սիրողական խմբակ մեծահասակների համար՝ շաբաթական 3 օր, ամսավճարը 25. 000դր.։
Մանրամասների համար կարող եք զանգահարել 012 620 631 հեռախոսահամարով: