Աշոտ Հակոբյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Գլխավոր տնօրեն

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության անունից ուրախ եմ ողջունել «Ուսումնա-սպորտային համալիրի» հիմնարկի բոլոր շահառուներին։ 2015 թվականին նախաձեռնված և 2019 թվականին պաշտոնապես կյանքի կոչված մեր այս բացառիկ նախաձեռնությունը նպատակ ունի ստեղծելու և ձևավորելու անհրաժեշտ կրթական և սպորտային միջավայր մեր սաների և այցելուների համար: Պատահական չէ, որ տարածաշրջանում իր տեսակով եզակի համալիրը կարճ ժամանակում դարձավ առաջատար կրթական հաստատություններից մեկը՝ արհեստավարժ ղեկավար անձնակազմի և հմուտ ու  նորարարմանկավարժների թիմային աշխատանքի շնորհիվ։ Կատարված մեծածավալ աշխատանքը վստահություն է ներշնչում, որ մեր սաները այստեղ կստանան ոչ միայն անհրաժեշտ բարձրորակ կրթություն, այլև կբացահայտեն իրենց ներուժը, կունենան անձնային աճ, և կապահովվի նրանց ներդաշնակ զարգացումը։

 

Մենք նպատակ ունենք անընդհատ բարձրացնելու կրթության դերը և ուսուցչի առաքելությունը մեր հասարակության մեջ, ապահովելու մեր սաների կրթության իրավունքն ու ստեղծագործելու ազատությունը: Արժևորելով «Ուսումնա–սպորտային համալիր» հիմնարկի առանցքային դերը կրթության ոլորտում` մենք մշտապես աջակցում և սատար ենք կանգնում «Ուսումնա-սպորտային համալիրի» հիմնարկի բոլոր նախաձեռնություններին՝ որպես «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության մի մասը։

 

Ուզում եմ վստահորեն նշել, որ մեր «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկը լուրջ ներդրում է ունենալու մրցունակ և բազմակողմանի զարգացած սերունդ ձևավորելու գործում՝ դառնալով իր ոլորտի առաջատարը:

Էմին Սանթրոսյան

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի կրթական, մարզական և մշակութային ոլորտներում։ Մեր տեսլականը հիմնված է մեկ սկզբունքի վրա՝ ապահովել այնպիսի միջավայր, որտեղ որակյալ կրթությունը, ժամանակակից ենթակառուցվածքները, հեղինակային կրթական ծրագրերը և յուրաքանչյուր երեխայի նկատմամբ անհատական մոտեցումը միտված են բացահայտելու սովորողի ներուժը։ Ուսումնական գործընթացը կառուցված է երեք փոխլրացնող ուղղությունների շուրջ՝ մտավոր, ստեղծագործական և ֆիզիկական զարգացում, ինչը հնարավորություն է տալիս ձևավորել մտածող և գործող անհատներ։

 

Այսօր մեր Համալիրը Հայաստանի մասնավոր կրթական հաստատությունների շարքում սաների թվով երկրորդն է։ Մեր հարկի ներքո իրականացվում են մի շարք համապետական և միջազգային մարզական մրցաշարեր ու առաջնություններ։ Իսկ հետևողական աշխատանքի շնորհիվ ՈՒՍՀ-ն ձեռք է բերել նաև միջազգային ճանաչում․ 2026 թվականին մեր դպրոցը «Worlds Best School Prizes»-ի «Առողջ ապրելակերպի խթանում» անվանակարգում ընդգրկվել է աշխարհի լավագույն դպրոցների Թոփ 10-ում։

 

Մեր բոլոր նվաճումների հիմքում մեր պրոֆեսիոնալ թիմն է, սաներն ու նրանց ծնողները, որոնց վստահությունը մեզ համար կարևոր արժեք է և պատասխանատվություն։ Մենք շարունակելու ենք պահպանել ձեռքբերվածը, զարգանալ և նոր հնարավորություններ ստեղծել մեր բոլոր շահառուների համար։