Ընդհանուր նկարագիր

Մանկապարտեզ

Հայտնագործությունների առաջին աշխարհը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզը գործում է 2019 թվականից՝ ապահովելով կրթական շարունակականության սկզբունքը այստեղ սաները ստանում են նախադպրոցական որակյալ կրթություն և դաստիարակություն, որոնք դառնում են կայուն հիմք դպրոցական և հետագա կյանքի համար։

✔️Կրթադաստիարակչական ծրագիր

Մանկապարտեզի հեղինակային ծրագիրը համադրում է տեղական և արտասահմանյան նախադպրոցական մանկավարժության լավագույն նվաճումներն ու փորձը։ Ծրագիրն ուղղված է երեխայի մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, ստեղծագործական, սոցիալական և հուզական զարգացմանը։
Կրթադաստիարակչական միջավայրը նպաստում է.

  • հետաքրքրասիրության և նախաձեռնողականության ձևավորմանը,
  • նոր գիտելիքներ ուսումնասիրելու պատրաստակամությանը,
  • ստեղծագործական ու համակարգված մտածողության զարգացմանը,
  • սոցիալականացմանն ու ներդաշնակ զարգացմանը։
     

✔️Մանկապարտեզի առավելությունները

  • Փորձառու և նվիրված մանկավարժական կազմ,
  • չափանիշներին համապատասխան նախագծված, առանձին հատկացված տիպային շենք,
  • բակային տարածք՝ բազմաֆունկցիոնալ, անվտանգ, հավաստագրված  խաղահրապարակներով,
  • ժամանակակից տեխնիկայով հագեցած խմբասենյակներ,
  • մանկական փակ լողավազան և սահադաշտ,
  • շուրջօրյա պահպանություն և տեսադիտում երեխաների ներկայության բոլոր գոտիներում,
  • առողջ սնունդ, որակի ամենօրյա վերահսկում,
  • բժշկական սպասարկում, ամենօրյա զննում՝ հիվանդությունների տարածումը կանխարգելելու նպատակով։
     

✔️Տարիքային խմբեր

  • Կրտսեր առաջին խումբ՝ 2-ից 3 տարեկան
  • Կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից 4 տարեկան
  • Միջին խումբ՝ 4-ից 5 տարեկան
  • Ավագ խումբ՝ 5-ից 6 տարեկան

 

Կրտսեր առաջին տարիքային խմբում ուշադրություն է դարձվում խոսքի և մանր մոտորիկայի զարգացմանը, շրջակա աշխարհի ճանաչմանը։ Երաժշտության և պարի դասերը ստեղծում են գեղագիտական դաստիարակության հիմքերը։ Կազմակերպվում են լողի և ֆիզիկական դաստիարակության պարապմունքներ։ Հոգեբանները վարում են խմբային և անհատական խաղեր, կիրառվում են ավազանկարչություն, արտթերապիա և հեքիաթաթերապիա։ Լոգոպեդը ապահովում է խոսքային խանգարումների վաղ հայտնաբերումն ու շտկումը։

Հաջորդիվ կրթադաստիարակչական ծրագրում ավելանում են մաթեմատիկայի, ռուսերենի և անգլերենի հիմունքներ առարկաները։ Ավագ խմբում երեխաներն աստիճանաբար պատրաստվում են դպրոցին։ Դասաժամերի տևողությունը երկարում է։ Լողի պարապմունքներն անցկացվում են դպրոցի 25 մետրանոց լողավազանում, իսկ գեղասահքի պարապմունքները՝ Հիմնարկի սահադաշտում։

Հոգեբանամանկավարժական թիմը, որը ներառում է մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, ապահովում է համապարփակ աջակցություն՝ ստեղծելով լավագույն պայմաններ սանի ներդաշնակ զարգացման ու անձնական ներուժի բացահայտման համար։

 

✔️Սնունդ

Երեխաներին առաջարկվում է  համեղ և կանոնակարգված չորսանգամյա սնունդ։ Սննդացանկը մշակվում է տարիքային պահանջմունքներին և սանիտարական կանոններին ու նորմերին համապատասխան՝ ՈՒՍՀ սննդաբանի վերահսկողությամբ։

Բոլոր ուտեստները պատրաստվում են մանկապարտեզի սեփական խոհանոցում։

 

✔️Կազմակերպչական մոտեցում

Մանկապարտեզում կրթադաստիարակչական գործընթացը կազմակերպվում է սեպտեմբերի 1-ից օգոստոսի 31-ը ներառյալ՝ բացառությամբ օգոստոս ամսվա առաջին 10 աշխատանքային օրը։

Մանկապարտեզը գործում է շաբաթական 5 օր՝ ժամը 8։30-ից 18։30-ը։

 

✔️Ընդունելություն

Մանկապարտեզում ընդունելությունը կազմակերպվում է ըստ Կարգի։  

Ծանուցում․ Մեր մանկապարտեզի սաներին տրվում է առաջնահերթություն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դպրոց ընդունվելիս։

 

Վճար

2025–2026 ուսումնական տարում ամսավճարը կազմում է 200.000 դրամ։

Մեկ ընտանիքից Մանկապարտեզ հաճախող երկրորդ երեխայի համար կիրառվում է զեղչ՝ մեկ ամսավճարի դրույքաչափի նկատմամբ 10% չափով։ Երկրորդ երեխայից հետո յուրաքանչուր հաջորդ երեխայի համար կիրառվում է ևս 10% տոկոս զեղչ։

 

📌 Մանրամասների համար կարող եք զանգել 012 620 624 հեռախոսահամարով։