Սնունդ

Մեր սաների բնականոն աճի և զարգացման համար կազմակերպվում է համեղ, կանոնակարգված չորսանգամյա սնունդ։ Կերակուրները պատրաստվում են մեր (սեփական) խոհանոցում, բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից՝ սննդաբանի ամենօրյա վերահսկողությամբ։ Խոհանոցում տեղադրված է՝ ժամանակակից, տեխնոլոգիապես հարուստ տեխնիկա, որը սննդի պատրաստման գործընթացը դարձնում է հարմար, անվտանգ և հիգիենիկ։ Բոլոր մսային և ձկնային ճաշատեսակները պատրաստվում են միայն ջեռոցում, շոգեխաշված կամ եփված և մատուցվում են խավարտի հետ միասին։ Ամեն օր ճաշացանկում առկա են թարմ մրգեր ու բանջարեղեն։

 

Սանիտարական բժիշկը հատուկ ուշադրություն է դարձնում մատակարարվող մթերքների որակին, ցանկացած մթերք ունի համապատասխանության հավաստագիր։ Մեծ ուշադրություն է դարձվում երեխաների խմելու ռեժիմի կազմակերպմանը։ Երեխաների մոտակայքում, ազատ օգտվելու հնարավորությամբ, միշտ գտնվում են տաք և սառը ջրի սարքավորումներ։