2015 թվականի ապրիլի 16-ին` Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում, տեղի ունեցավ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի հիմնարկեքի արարողությունը, որին մասնակից էին Հայաստանի Հանրապետության նախագահը, «Գազպրոմ» ՀԲԸ Վարչության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության նախագահները։
Ուսումնա-սպորտային համալիրը գտնվում է Ծարավ Աղբյուր փողոցի 55/25 հասցեում՝ 31․841մ² ընդհանուր մակերեսով: Կրթահամալիրի կառուցումն իրականացվել է «Գազպրոմը՝ երեխաներին» լայնածավալ ծրագրի շրջանակում, իսկ ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվել է «Գազպրոմ» ՀԲԸ կողմից։ 2016 թվականի ապրիլին արդեն մեկնարկել էր ուսումնա-սպորտային համալիրի շինարարությունը, որը տևեց շուրջ երեք տարի։
2019 թվականի մարտին արդեն շահագործման հանձնվեց Ուսումնա-սպորտային համալիրը, որն իր մեջ ներառում է՝

- դպրոց՝ փակ լողավազանով,
- մանկապարտեզ՝ փակ լողավազանով,
- մինի-ֆուտբոլի համար նախատեսված բաց խաղադաշտ,
- փակ սահադաշտ,
- սպորտային համալիր՝ խաղային մարզաձևերի համար նախատեսված ունիվերսալ մարզադահլիճներով,
- մարզասարքերի ընդհանուր մարզասրահ:
Այնուհետև, հաջորդաբար, իրենց գործունեությունը սկսեցին իրականացնել համալիրի մյուս ենթակառուցվածքները։ 2019 թվականի սեպտեմբերի 1-ին համալիրի դպրոցը սկսեց իր գործունեությունն՝ առաջին անգամ իր դռները բացելով շուրջ 200 աշակերտի առաջ։ 723 աշակերտի համար նախատեսված դպրոցում կրթությունն իրականացվում է տարրական, հիմնական ու միջնակարգ դպրոցի հանրակրթական ծրագրերով (1-12 դասարաններ)՝ ռուսերենի և անգլերենի խորացված ուսուցմամբ։

Ուսումնա-սպորտային համալիրի մաս է կազմում 25 մետր երկարությամբ լողավազանը, որը նախատեսված է բացառապես երեխաների համար։ Համալիրն ունի փակ սահադաշտ, որտեղ անցկացվում են գեղասահքի ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական, անհատական և խմբակային պարապմունքներ՝ նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար, առկա է նաև մասսայական սահքի ծառայությունը։
Համալիրում գործում է մարզասարքերի ընդհանուր մարզասրահ, պարապմունքների՝ թե՛ պրոֆեսիոնալ մարզիչներով, թե՛ առանց մարզչի տարբերակներ։
Մարզաառողջարարական կենտրոնում գործում են խաղային մարզաձևերի 2 ունիվերսալ դահլիճ, որոնք նախատեսված են մարզումների և տարաբնույթ մարզական միջոցառումների անցկացման համար։ Դահլիճներում արդեն իսկ անցկացվել են միջազգային մրցաշարեր, հանրապետական նշանակության մրցումներ և մարզական տարաբնույթ միջոցառումներ։ 
Կրթահամալիրում գործում է մինչև 180 սանի համար նախատեսված մանկապարտեզ, որն իր դռներն է բացել 2019թ․-ի նոյեմբեր ամսին։ Մանկապարտեզում գործում են կրտսեր (2-3տ․ և 3-4տ․), միջին (4-5տ․) և ավագ (5-6տ․) նախադպրոցական տարիքային խմբեր։ Մանկապարտեզի կրթական ծրագրի հիմքում նույնպես դրված է երեխաների մտավոր, ֆիզիկական ու հոգևոր դաստիարակությունը:
Նշանակալի տարեթվեր
- 16.04.2015 – Հիմնարկեքի արարողություն։
- 28.12.2018 – Շինարարության ավարտ։
- 29.05.2019 – Հիմնարկի ստեղծման վերաբերյալ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշում։

- 21.06.2019 – Հիմնարկի գրանցում ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
- 10.07.2019 – ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից նախադպրոցական, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների տրամադրում:
- 01.09.2019 – Դպրոցի գործունեության մեկնարկ։
- 11.11.2019 – Մանկապարտեզի գործունեության մեկնարկ։
- 20.07.2020 – ««Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 2020-2024թթ․բիզնես պլանի» հաստատում
- 01.06.2021 – Տարրական և միջին դպրոցների առաջին շրջանավարտներ։
- 01.06.2022 – Ավագ դպրոցի առաջին շրջանավարտներ։
- 12.07.2023 – ՌԴ կառավարության և ՀՀ կառավարության միջև համաձայնագրի ստորագրման վերաբերյալ՝ Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության կարգադրություն։
- 01.09.2023 – Առաջին դասարանի բացում, որտեղ դասավանդումն իրականացվում է ռուսերենով։
- 01.09.2024 – Հիմնարկի վերակառուցված առաջին մասնաշենքի և վերանորոգված բաց մարզահրապարակի բացում։
- 21.11.2024 – ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին համաձայնագրի հաստատում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։
- 20.12.2024 - ««Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագրի ստորագրում։
- 28.02.2025 - 2024 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Երևան քաղաքում «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի գործունեության իրականացման պայմանների մասին» համաձայնագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիր։
- 07.07.2025 – Ռուսաստանի Դաշնության Նախագահի կողմից ստորագրումը Ռուսաստանի Դաշնության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև կնքված՝ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի՝ Երևանի քաղաքում գործունեության իրականացման պայմանների վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին դաշնային օրենքի