Մարզասրահներ

Համալիրի մարզաառողջարարական կենտրոնն առաջարկում է ժամանակակից  մարզասարքերով հագեցած մարզասրահներ մարզասարքերի ընդհանուր սրահ և կանանց համար նախատեսված առանձին մարզասարքերի սրահ։

Մենք առաջարկում ենք անհատական մարզումներ՝   մարզիչով և  առանց մարզչի։ Իսկ ինչու՞ ընտրել անհատական մարզիչով տարբերակը հիմնավորումը հետևյալն է՝ մարզիչի օգնությամբ դուք կունենաք մարզումների ձեր անհատական տարբերակը, որը գրագետ ընտրված  վարժությունների համալիր է՝ նպատակաուղղված ձեր անհատական կարիքների բավարարմանը։ Մեր նպատակն է համատեղ աշխատանքի արդյունքում հասնել ձեր ուզած արդյունքի, միևնույն ժամանակ սպորտը դարձնելով ձեր կենսակերպի մի մասնիկը։

 

Մեր համալիրի մարզասրահներն աշխատում են ամեն օր՝ ժամը 08:00-22:00-ն և առաջարկում են հետևյալ տարբերակները՝

 

1. ամսական 8 այցելությունը՝ 12.000 դր.,

2. ամսական 8 այցելությունը մարզչով՝ 20.000 դր.,

3. ամսական 12 այցելությունը ՝ 18.000 դր.,

4. ամսական 12 այցելությունը  մարզչով՝ 28.000 դր.,

5. անսահմանափակ հաճախումների հնարավորություն, ամսավճարը՝ 25.000 դր.,

6. անսահմանափակ հաճախումների հնարավորություն՝ մարզչով, ամսավճարը՝ 45.000 դր.։

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 012 620 630 հեռախոսահամարով։