Старшая школа

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցում կրթությունը կազմակերպվում է պարտադիր միջնակարգ կրթության և բուհի ընդունելության ծրագրերի հիման վրա:  

  

Հիմնվելով աշակերտների նախընտրությունների վրա` ավագ դպրոցում ուսուցումը կազմակերպվում է հետևյալ չորս հոսքային ուղղություններով

  • ֆիզիկամաթեմատիկական,  
  • հումանիտար,  
  • Բնագիտական 
  • տնտեսագիտական:  

Յուրաքանչյուր հոսքային ուղղության համար մշակված է առանձին ուսումնական ծրագիր՝  համատասխան առարկաների խորացված դասընթացներով, որոնք անց են կացվում ժամանակակից նյութատեխնիկական հագեցվածությամբ դասասենյակներում։

 

  

Հիմնական ուսումնական ծրագրին զուգահեռ դպրոցն առաջարկում է նաև հետևյալ 3 ուղղվածություններով պարտադիր և լրացուցիչ ընտրովի առարկաներ 

Մտավոր ուղղվածություն 

10-րդ դասարանից սկսած մեր աշակերտներն ուսումնասիրում են. 

  • Գործնական հաղորդակցություն և խոսքային էթիկետ 
  • Կիրառական վիճակագրություն և աշխատանք տվյալների հետ 
  • Կիրառական տնտեսագիտություն 
  • Էկոլոգիայի հիմունքներ 
  • Պատմության հիմնահարցեր Հայաստանի անվտանգության մարտահրավերը. 

Հնարավորություն է տրվում ուսումնասիրել հետևյալ ընտրովի դասընթացներից մեկը 

  • Ֆրանսերեն 
  • Գերմաներեն 
  • Չինարեն 
  • Իսպաներեն 
  • Ռոբոտաշինություն 
  • Ծրագրավորում 
  • Արհեստական բանականություն  
  • Գործարարության հիմունքներ 

Ինչես նաև, 11-րդ դասարանից սկսած մեր աշակերտներին հնարավորություն է ընձեռնվում ներգրավվել TOEFL և SAT  միջազգային  քննություններին նախապատրաստող համապատասխան լրացուցիչ ընտրովի խմբակներին։ 

 

Ստեղծագործական ուղղվածությունից ավագ դպրոցում առաջարկվում են հետևյալ ընտրովի դասընթացները 

  • Խեցեգործություն 
  • Նկարչություն 
  • Դերասանական արվեստ 
  • Հագուստի մոդելավորում 
  • Խոհարարություն 
  • Մեդիագրագիտություն 

 

Ֆիզիկական ուղղվածությունից առաջարկվում են հետևյալ ընտրովի դասընթացներից մեկը 

  • Լող 
  • Գեղասահք 
  • Ֆուտբոլ 
  • Բասկետբոլ 

 

Ավագ դպրոցում կիրառվում է նախագծային ուսուցման սկզբունքը, որը հնարավորություն է տալիս հետաքրքիր գաղափարների շուրջ ստեղծել թեմատիկ նախագծեր՝ կապ ստեղծելով տարբեր առարկաների միջև։ Ներգրավված լինելով նախագծերին՝ աշակերտները զարգացնում են իրենց գիտելիքներն և հմտությունները, սովորում են լուծել ընթացքում ծագող հարցերն ու խնդիրները, սովորում են ճիշտ կառավարել իրենց ժամանակը և  զարգացնել թիմում աշխատելու կարողությունը։ 

 

Բացի վերը թվարկված դասընթացներից, մեր աշակերտներըուսումնական ծրագրի համաձայնպարբերաբար այցելում են տարատեսակ թանգարաններ, թատրոններ, թեմատիկ ժամանցային վայրեր, կազմակերպում են  արշավներ, էքսկուրսիաներ և այլն։ 

 

Մեր կրթահամալիրի ավագ դպրոցի սաների համար պարբերաբար կազմակերպվում են միջազգային և տեղական բուհերի ընդունելության մասով հանդիպումեր և այցերմասնագիտական կողմնորոշմանն ուղղված տեղեկատվական հանդիպումներ և քննարկումներ։

Ինչպես նաև, դպրոցում պարբերաբար հյուրընկալվում են տարբեր ոլորտներից հետաքրքիր  և ճանաչված հյուրեր, ովքեր կիսվում են  իրենց հարուստ փորձով և պատասխանում են մեր աշակերտների հարցերին։

 

 

Մանրամասների համար կարող եք զանգահարել 012-620 626 հեռախոսահամարով։