Общее описание

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում գործող փակ սահադաշտն  ունի 1800 քառ․մետր տարածք և 400 նստատեղ՝ հանդիսատեսի համար։ Այն հագեցված է  յուրահատուկ լուսաձայնային համակարգով։ Սիրողական սահքի սիրահարներին աջակցելու նպատակով սահադաշտում են գտնվում մեր արհեստավարժ մարզիչ-հրահանգիչները, ինչպես նաև մեր հիմնարկի մարզական վնասվածքաբանները, ովքեր մշտապես գտնվում են բուժօգնության կենտրոնում։