Сборная УСК — победитель Всемирной олимпиады роботов
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սաները երկու թիմով՝ «BigBots» և «CyberBots», մասնակցել են Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի (World Robot Olympiad™) 2025 թվականի ազգային փուլին։
«CyberBots» թիմը, որի անդամներն են 4-րդ գ դասարանի աշակերտ Դավիթ Մաթևոսյանը, 6-րդ ե դասարանի աշակերտ Դավիթ Ասլանյանը, և 7-րդ ա դասարանի աշակերտ Սեյրան Շատվերովը, իսկ մարզիչը՝ «Համակարգչային գիտություն» և «Լեգո-ռոբոտիկա» առարկաների ուսուցիչ Գոհար Տեր-Ղուկասյանը, ստացել է մասնկացության հավաստագիր։
«BigBots» թիմը, որի անդամներն են 3-րդ ե դասարանի աշակերտ Գարեգին Ավետիսյանը, 4-րդ գ դասարանի աշակերտ Գագիկ Հարությունյանը և 6-րդ դ դասարանի աշակերտ Մայքլ Առուստամյանը, «Ռոբո-Առաքելություն» կարգի տարրական տարիքային խմբում արժանացել է խրախուսական մրցանակի։ Թիմը ղեկավարել է մեր դպրոցի «Համակարգչային գիտություն» և «Լեգո-ռոբոտիկա» առարկաների ուսուցչուհի Մարիա Լիսիցինան։
Հիանալի ելույթի շնորհիվ «BigBots» թիմը նաև հնավարություն է ստացել հանդես գալ Սլովենիայում կայանալիք Ռոբոտների Համաշխարհային Օլիմպիադայի բաց մրցաշարում։
Շնորհավորում ենք մեր թիմերին ու հաջողություն մաղթում «BigBots»–ին հաջորդ՝ միջազգային մրցաշփուլում։