Попечительский совет заслушал Стратегический пятилетний план развития УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» հիմնարկում կայացել է Հոգաբարձուների խորհրդի նիստ, որի ընթացքում Հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 2025–2030 թթ. զարգացման ռազմավարական ծրագիրը։
Նիստը վարել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար — գործերի կառավարիչ, Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը։
Ներկա են եղել խորհրդի անդամներ՝ ՀԱՊՀ «Թվային տեխնոլոգիաներ» ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Ռուբեն Աղգաշյանը, ՀՊՄՀ սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը և ՀՖՖ գլխավոր քարտուղար, ՈՒԵՖԱ-ի պատվիրակ Արթուր Ազարյանը։
Նիստին մասնակցել են նաև հիմնարկի ղեկավարության անդամները և դպրոցի ամբիոնների վարիչները։
Հիմնարկի տնօրեն Ա․ Գրիգորյանը նախ անդրադարձել է նախորդ տարիների նշանակալի ձեռքբերումներին, այնուհետև նպատակ առ նպատակ ներկայացրել է զարգացման ռազմավարական հնգամյա ծրագիրը։
Խորհրդի նախագահ Վ. Ստեփանյանը, լսելով զեկույցը, շնորհակալություն է հայտնել տնօրենին և հիմնարկի ողջ անձնակազմին նախորդ շրջանում գրանցած հաջողությունների համար․ «Դպրոցը դարձել է լավագույններից մեկը, եթե ոչ լավագույնը։ Դա, իհարկե, մարդկանց աշխատանքի շնորհիվ է։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալ եմ»։
Խորհրդի մյուս անդամները ևս շնորհակալություն են հայտնել հիմնարկի ղեկավարությանը և բարի ընթացք մաղթել զարգացման ռազմավարական ծրագրին։
Նիստից հետո Վ. Ստեփանյանը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի անունից Հոգաբարձուների խորհրդի անդամներին հանձնել է «Հաղթանակի ռադիոն», որը նվիրված է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին։