Ученик УСК получил дипломы республиканских олимпиад
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 8-րդ ա դասարանի աշակերտ, «Հրանտ Թադևոսյանի անվան» կրթաթոշակակիր Էրիկ Հասրաթյանը մասնակցել է ՀՀ դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլին և արժանացել «Մաթեմատիկա» առարկայից 2-րդ կարգի, իսկ «Ֆիզիկա» առարկայից՝ 1-ին կարգի դիպլոմի։
Քաղաքային փուլը գերազանց հաղթահարելուց հետո մեր սանը «Ֆիզիկա» առարկայի հանրապետական օլիմպիադայում արժանացել է 3-րդ կարգի, իսկ «Մաթեմատիկա» առարկայի հանրապետական փուլում՝ 2-րդ կարգի դիպլոմի։
Շնորհավորում ենք մեր սանին և մաղթում նորանոր հաջողություններ։