Летний образовательный слет 2025 г.
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում մեկնարկել են «Ամառային կրթական հավաք 2025»-ը և «Նորարարական ՏՏ ամառային ճամբար»-ը, որոնց մասնակցում է ավելի քան 100 երեխա։
Ամռան սկիզբը ԳԱՈՒՍ–ում նշանավորվել է տոնական ընդունելությամբ․ հիմնարկի բակում երեխաներին դիմավորել են սիրելի մուլտհերոսները, կազմակերպվել է հյուրասիրություն՝ ապահովելով ուրախ և ջերմ մթնոլորտ։
Այնուհետև կրթական հավաքի սաները բաժանվել են ջոկատների՝ պատրաստվելով հագեցած, ուսուցանող և զարգացնող կրթական հավաքին։ Հավաքի օրակարգը ներառում է թեմատիկ օրեր, ինտելեկտուալ խաղեր, մարզական պարապմունքներ, ստեղծագործական աշխատանքներ և էքսկուրսիաներ, որոնք միտված են ամառային հանգիստը համատեղել կրթության և ինքնազարգացման հետ։
«ՏՏ ամառային ճամբար»-ի մասնակիցները տոնական միջոցառումից անմիջապես հետո շտապել են համակարգչային սենյակ՝ սկսելու ծանոթությունը արհեստական բանականության գործիքներին, ստեղծարար ծրագրավորմանն ու նորարարական տեխնոլոգիաներին։
Լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/about-us/gallery/71