Военно-спортивное мероприятие в ГАУС
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» կայացել է ռազմամարզական միջոցառում, որին մասնակցել են միջին և ավագ դպրոցի սաները։
Միջոցառման ընթացքում միմյանց դեմ մրցել են տարբեր դասարանների աշակերտներ՝ փորձելով հնարավորինս արագ ու անսխալ հաղթահարել արգելագոտին։ Անզիջում պայքարում հաղթող է ճանաչվել 8-րդ գ դասարանի թիմը։
Սպորտային հատվածից հետո անցկացվել է նաև նար զենքի քանդման և հավաքման մրցույթ, որին մասնակցել են բարձր դասարանի աշակերտները։ Մրցույթում հաղթող է ճանաչվել 10-րդ դասարանի աշակերտ Սամվել Դանիելյանը։