Наши воспитанники добиваются успехов в области хореографического искусства.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» սաները շարունակում են հաջողություններ գրանցել պարարվեստում։

Այսպես ԳԱՈՒՍ ռուսական երկրորդ դասարանի աշակերտուհի Ալիսա Ենոքյանը Գյումրի քաղաքում մասնակցել է Սպորտային-պարահանդեսային պարերի Շիրակի մարզի բաց առաջնությանը և զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։

ԳԱՈՒՍ 6-րդ դ դասարանի աշակերտուհի Նանե Ավետիսյանը մասնակցել է «Նոր շունչ» պարի մրցույթին և «Հայկական ժողովրդական պարեր» կարգում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ «Vivat cup 2024 Dance Competition» 9-12 տարեկանների միջև պայքարում Նանեն նույնպես գրավել է առաջին հորիզոնականը՝ հայկական–ժողովրդական մենապարով։

ԳԱՈՒՍ 6-րդ գ դասարանի աշակերտուհի Շաղիկ Տիգրանյանը և 8-րդ ա դասարանի աշակերտուհիներ Մարիա Թոխունցը, Անահիտ Ղուկասյանը ու Լուսինե Հակոբյանը մասնակցել են «Նազանք» բազմաոճ պարերի հանրապետական մրցույթ–փառատոնին և «Իսպանական պարեր» կարգում զբաղեցրել են առաջին հորիզոնականը։ Մարիա Թոխունցը ժյուրիի անդամների կողմից ստացել է նաև «Լավագույն պարուհի» մրցանակը։

Շնորհավորում ենք մեր սաների ու մաղթում նորանոր հաջողություններ։