Представители Парижского университета посетили ГА УСК

Փարիզի համալսարանի ներկայացուցիչներն այցելել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» և աշակերտներին ներկայացրել «Սորբոն» համալսարանի Աբու Դաբիի մասնաճյուղն ու այնտեղ սովորելու առավելությունները։

«Սորբոնի» Աբու Դաբիի մասնաճյուղի ընդունելության հանձնաժողովի նախագահ Ջամալ Քելուշն ու ՀՀ–ում Սորբոնի համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ Լիլիյա Հովհաննիսյանը պատմել են Արաբական Միացյալ Էմիրություններում 2006 թվականին բացված  մասնաճյուղի մասին՝ նշելով, որ այն միջազգային համալսարան է և ուսանողներ է ընդունում աշխարհի բոլոր երկրներից։

«Այժմ մենք ունենք ավելի քան 2800 շրջանավարտ 90 տարբեր ազգերի ներկայացուցիչներից»- ասել է Ջամալ Քելուշն ու հավելել, որ նոր ուսանողների դիմումների ընդունումը սկսվելու է կիսամյակի վերջում։

Լիլիյա Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է ընդունելության գործընթացն ու նշել, որ մշտապես պատրաստ է օգնել աշակերտներին լրացնել դիմում–հայտն ու ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։

Միջոցառման վերջում աշակերտներն իրենց հարցերն են հղել հյուրերին։