Международный день защиты детей в детском саду ГАУС

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը։

Տոնական օրվա կապակցությամբ՝ մանկապարտեզի զարդարված բակում փոքրիկներին սպասում էին բազմազան խաղեր, հետաքրքրաշարժ և ստեղծարար զբաղմունքներ, ինչպես նաև սպարտակիադա՝ ավագ խմբերի երեխաների և նրանց ծնողների մասնակցությամբ։

Երեխաներն ամբողջ օրը անցկացրել են պարելով, երգելով, նկարելով ու ստեղծագործելով՝ ամառը մեկնարկելով ուրախ և գունեղ հիշողություններով։

Լուսանկարներն այստեղ՝ https://gaus.am/hy/kindergarten/gallery8657/70