Командный турнир по шахматам среди 4 классов
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» տարրական դպրոցի 4-րդ դասարանցիների միջև անցկացվել է Շախմատի թիմային մրցաշար։
Օլիմպիական մրցակարգով մրցաշարում եզրափակիչ փուլում հանդիպել են 4-րդ ա և 4-րդ ե դասարանների թիմերը։ Արդյունքում 4-րդ ա դասարանի շախմատիստները հաղթել են 2.5-1.5 հաշվով՝ նվաճելով մրցաշարի գավաթը։
Բացի գավաթից՝ առանձին խաղատախտակների վրա անհատական հաշվարկով մրցանակների են արժանացել 4-րդ ա դասարանի աշակերտներ Միքայել Մարգարյանն ու Տիգրան Մաթևոսյանը, 4-րդ ե դասարանի աշակերտներ Լյուգվիգ Ղազարյանը և Էմմա Ղամբարյանը։
Շնորհավորում ենք մեր շախմատիստներին։