Реконструированное здание и открытая спортивная площадка. учебно-спортивный комплекс готов к новому учебному году

 

Այսօր կայացել է «Գազպրոմ Արմենիա» «Ուսումնա-սպորտային համալիրի» վերակառուցված 1-ին մասնաշենքի բացումը, որին ներկա էին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ պատվիրակությունը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» աշխատակիցներն ու աշակերտական խորհրդի անդամները։

Մասնաշենքի պաշտոնական բացման կարմիր ժապավենը կտրելուց հետո միջոցառման ներկաները շրջայց են կատարել շենքում՝ ծանոթանալով դպրոցի 7-12–րդ դասարանցիների համար ստեղծված պայմաններին ու տեխնիկական հնարավորություններին։

Շրջայցի ընթացքում աշակերտական խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Աշոտ Հակոբյանը նշել է, որ «Գազպրոմ Արմենիան» հնարավոր ամեն ինչ արել է կրթական որակյալ պայմաններ ստեղծելու համար, իսկ աշակերտներին մնում է միայն լավ սովորել։

Պատվիրակությունն ու հյուրերն այցելել են նաև վերակառուցված բացօթյա մարզահրապարակ: