Прощай, средняя школа

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 9-րդ դասարանի աշակերտները հրաժեշտ են տվել միջին դպրոցին։

Այս կապակցությամբ կազմակերպվել էր միջոցառում, որի ընթացքում աշակերտները պատմել են իրենց ուսումնառության մասին, հիշել՝ ամենահետաքրքիր պահերը և խոսել անցյալի ու ապագայի մասնագիտությունների մասին։

Միջոցառման ավարտին նրանք երախտագիտության խոսքեր են ուղղել սիրելի ուսուցիչներին՝ իրենց անմնացորդ նվիրումի և անկեղծ հոգատարության համար։

9-րդ դասարանցիներին շնորհավորել է նրանց դասղեկ Լուսինե Հակոբյանը՝ մաղթելով կանաչ ճանապարհ և մեծ հաջողություններ։

«Ցանկանում եմ, որ մեր հայրենիքի համար դառնաք պիտանի մարդիկ և չմոռանաք այն ամենը, ինչ սովորել եք այս դպրոցում», – նշել է նա։

Միջին դպրոցի շրջանավարտներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին շնորհավորել է նաև տնօրենի տեղակալ Էմին Սանթրոսյանը։

«Իմացեք, որ այսօր սկսվում է ձեր կյանքի նոր փուլը՝ մասնագիտության ընտրության փուլը, որն անչափ կարևոր է։ Մաղթում եմ՝ կատարեք ճիշտ ընտրություն և երբեք չզղջաք դրա համար։ Մեծ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ», – ասել է նա։

Շնորհավորական խոսքերից հետո կայացել է պատկերագրքույկների հանձնման հանդիսավոր արարողությունը։