Гюмри – объект феноменоцентрированного обучения
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» 6-րդ դ դասարանի աշակերտների այս տարվա ֆենոմենն էր Հայաստանի մշակութային քաղաք Գյումրին։
Աշակերտները թեման ուսումնասիրել են իրենց առարկաների համատեքստում՝ ներկայացնելով Գյումրու աշխարհագրական դիրքը, բնակչությունը, պատմությունը, մշակութային և հոգևոր կառույցները, ավանդույթներն ու կոլորիտը ապահովող դեմքերը՝ երեք լեզուներով։
Միջոցառման ավարտին նրանք անգլերեն լեզվով բեմադրել են «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի «Վառեմ–մարեմ» հատվածը։