Чемпионат Европы в УСК

Վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունն անցկացվել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճներում։ 

Առաջնությանը մասնակցել է Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Հունգարիայի, Լատվիայի, Չեխիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ավստրիայի, Հունաստանի, Սերբիայի, Սլովենիայի և Ռումինիայի մինչև 16 տարեկան շուրջ 500 մարզիկ: 

Եվրոպայի Մ16 առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է Իտալիայի հավաքականը, որը եզրափակչում դիտարժան պայքարում առավելության է հասել Իսպանիայի իր հասակակիցների նկատմամբ: Վերջինս գրավել է երկրորդ տեղը: Երրորդ տեղը գրավել է Ֆրանսիայի թիմը, որի Մ16 տարեկանների հավաքականն ուժեղ է գտնվել Լեհաստանի թիմից:

Առաջնության կիսաեզրափակիչ փուլերը, եզրափակիչն ու հանդիսավոր մրցանակաբաշխությունը տեղի են ունեցել ՈՒՍՀ հիմնարկի հարկի ներքո։