Встреча по правам детей в школе

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում սահմանվել է բարձրացնել երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հոգեկան առողջության, արդարադատության հետ առնչվող երեխաների իրավունքների վերաբերյալ իրազեկվածությանը։

Այս նպատակով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրի» աշակերտները հանդիպել են դպրոցի ծնողական համայնքի անդամներ, իրավաբաններ Արսեն և Անահիտ Այվազյանների հետ՝ իրենց իրավունքների ու պարտականությունների մասին ավելի շատ տեղեկատվություն ստանալու համար։

Հյուրերը պատմել են երեխաներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին՝ պատասխանելով նրանց զանազան հարցերին։

Հանդիպման ընթացքում բացի նախանշված թեմաներից, անդրադարձ է կատարվել է նաև ինքնապաշտպանությանն ու պաշտպանությանը, երեխաների շահագործմանը, կիբեռհանցագործություններին ու բուլինգի թեմաներին։

Աշակերտների հետաքրքրությամբ և հարցերի առատությամբ պայմանավորված հյուրերը խոստացել են ավելի հաճախ այցելել դպրոց՝ մյուս թեմաներին ևս անդրադառնալու համար։