Турнир по настольному теннису в УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիրում» ուսումնական տարվա ավարտին կազմակերպվել է սեղանի թենիսի առաջնություն։
Լրացուցիչ կրթության բաղադրիչ հանդիսացող սպորտաձևի մրցաշարին մասնակցել է միջին և ավագ դպրոցի շուրջ 35 աշակերտ։ Առաջնությունն անցկացվել է օլիմպիական մրցաձևովով։
Արդյունքում երրորդ հորիզոնական է զբաղեցրել Էրիկ Ներսիսյանը (6-րդ դ դասարան), իսկ երկրորդ հորիզոնական` Էդմոն Խաչատրյանը (7-րդ ա դասարան)։
Պատվավոր առաջին հորիզոնականը անզիջում պայքարում նվաճել է Ռոբերտ Ստեփանյան 7-րդ ա դասարանից։
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին։