«Англичане во всем мире»
«Englishes Around the World» նախագծի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 8-րդ դասարանի աշակերտները բացահայտել են անգլախոս երկրների լեզուն, մշակույթն ու ավանդույթները՝ ուսումնասիրելով ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան և Կանադան։
Նախագծի ընթացքում աշակերտները ներկայացրել են հետաքրքիր փաստեր երկրների աշխարհագրության, ազգային սովորույթների, ավանդական ուտեստների և յուրահատկությունների մասին՝ օգնելով ավելի լավ ճանաչել անգլախոս աշխարհը։
Նախագծի կարևոր հատվածներից մեկը թեմատիկ տաղավարների ստեղծումն էր, որոնք արտացոլում էին յուրաքանչյուր երկրի ոգին և առանձնահատկությունները։
Անգլերենի ուսուցիչ Հայկուհի Մուրադյանի խոսքով՝ աշակերտները ցուցաբերել են ստեղծագործ մոտեցում, թիմային աշխատանք և փափուկ հմտություններ։
«Նախագիծը ոչ միայն հետաքրքիր և ուսուցողական փորձառություն էր, այլև հնարավորություն՝ զարգացնելու անգլերեն լեզվի հմտությունները, հետազոտական կարողությունները, ինչպես նաև ընդլայնելու մշակութային գիտելիքները»,- նշել է նա։