Празднование 35-летия независимости в детском саду
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզում տոն էր։
Միջոցառման ընթացքում երեխաները մասնակցել են ֆլեշմոբի, երգել են ու պարել, իրենց ուժերը չափել մարզական էստաֆետներում։
Տոնական միջոցառումից հետո օրվա խորհուրդը շարունակվել է նաև խմբասենյակներում։ Թեմատիկ պարապմունքների ընթացքում երեխաները խոսել են Հայաստանի, հայրենիքի և անկախության կարևորության մասին՝ տարիքին համապատասխան ձևով: