Работа в саду при детском саду УСК

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի մանկապարտեզում մեկնարկել են այգեգործական աշխատանքները։

Մեր փոքրիկները մանկապարտեզի բակի այգում ցանել են սերմեր, տնկել բույսեր, որոնք խնամելու են ողջ տարվա ընթացքում, իսկ աշնանն իրականացնելու են ավանդույթ դարձած բերքահավաքը։

Հատկանշական է, որ ստացված բերքի սերմերն ամեն տարի ավագ խմբի սաների կողմից փոխանցվում են կրտսերներին`որպես մեկ առաքելության շարունակակություն։

Այս աշխատանքների միջոցով սաները սովորում են լինել հոգատար, գնահատել աշխատանքի արդյունքը և սիրով վերաբերվել բնությանն ու բուսական աշխարհին։