Доброта нашла своего получателя: поддержку неправительственной организации «Союз художников Арцаха»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկն ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մի մասը, որը հավաքագրվել է ԳԱՈՒՍ-ի աշխատակիցների կողմից, տրամադրել է «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպությանը։

Հավաքագրված միջոցները փոխանցելու նպատակով հիմնարկի տնօրեն Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալել է «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Իրա Թամրազյանին։

Հանդիպման սկզբում Ա. Գրիգորյանն ընդգծել է, որ արդեն ավանդույթ է դարձել ՈՒՍՀ ցուցահանդես-տոնավաճառից գոյացած հասույթի մի մասը ուղղել «Արցախի արվեստագործների միություն» հասարակական կազմակերպությանը՝ աջակցելով երեխաների կրթությանը և ազգային մշակույթի պահպանությանը։

Ի. Թամրազյանը շնորհակալություն է հայտնել նվիրատվության համար և նշել, որ յուրաքանչյուր բարություն ունի իր հասցեատերը։

Հանդիպման ավարտին ՀԿ-ի ներկայացուցիչներն ու սաները դիտել են ԳԱՈՒՍ թատերախմբի ամանորյա ներկայացումը։