«Пиноккио» на льду: шоу в УСК
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի սահադաշտում շուրջ 200 սաների մասնակցությամբ կայացել է «Բուրատինո» սառցե շոու-ներկայացումը։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Աշխատակազմի ղեկավար — գործերի կառավարիչ, ՈՒՍՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահե Ստեփանյանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցներ և հյուրեր։
Սահադաշտում դպրոցի սաները բեմադրել են Ալեքսեյ Տոլստոյի «Ոսկե բանալին, կամ Բուրատինոյի արկածները» հեքիաթը՝ ներկայացնելով այն սեփական մեկնաբանությամբ ու գեղարվեստական լուծումներով։
ՈՒՍՀ սաների ցուցադրած հմտություններն ու դերասանական խաղը արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականին և բուռն ծափողջյուններին։
Հոլովակը կարող եք դիտել՝ այստեղ։
Բոլոր լուսանկարներն՝ այստեղ։
Բոլոր լուսանկարները կարող եք բեռնել՝ այստեղից։