Дипломы и почетные грамоты республиканских олимпиад
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի աշակերտներն իրենց գիտելիքներով նշանակալի արդյունքներ են գրանցել առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում՝ ստանալով կարգային դիպլոմներ և գովասանագրեր։
ՈՒՍՀ 9-րդ «ա» դասարանի աշակերտ, «Հրանտ Թադևոսյանի անվան» կրթաթոշակակիր Էրիկ Հասրաթյանը փայլուն արդյունքներ է գրանցել «Ֆիզիկա» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ երկու օլիմպիադաներում էլ հանրապետության 9-րդ դասարանցիների շրջանում ստանալով հնարավոր ամենաբարձր միավորները։
«Ֆիզիկա» առարկայից Է․ Հասրաթյանն արժանացել է 1-ին կարգի, իսկ «Մաթեմատիկա» առարկայից՝ 2-րդ կարգի դիպլոմի։
Նշենք, որ «Մաթեմատիկա» առարկայից առաջին կարգի դիպլոմ չի եղել։
Շնորհավորում ենք Էրիկին և նրա առարկայական ուսուցիչներին՝ Աղաս Միքայելյանին, Մարինե Բորյանին և Սուրեն Գրիգորյանին, հիանալի արդյունքների համար։
Հանրապետական օլիմպիադաներում գովասանագրերի են արժանացել նաև մեր մյուս երկու սաները․
9-րդ «բ» դասարանի աշակերտ Միգել Արզանյանը արժանացել է գովասանագրերի «Հայոց լեզու» և «Աշխարհագրություն» առարկաներից։
9-րդ «ա» դասարանի աշակերտ Անահիտ Ղուկասյանը արժանացել է գովասանագրի «Անգլերեն» առարկայից։
Շնորհավորում ենք մեր սաներին և նրանց առարկայական ուսուցիչներ Նազիկ Ասատրյանին, Իրինա Փահլևանյանին և Լուսինե Հակովյանին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ։