Тема феноменоцентричного обучения — «Музыка в армянском кино»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 6-րդ «բ» դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Երաժշտությունը հայկական կինոյում»։
Թեման ներկայացնելու համար աշակերտները ուսումնասիրել են հայկական կինոյի ամենասիրված ֆիլմերից երեքը՝ «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն» և «Հարսնացուն հյուսիսից»։
Սաները իրենց թեմայով կազմակերպված ցերեկույթի ընթացքում  անդրադարձել են ուսումնասիրված ֆիլմերի ստեղծման պատմությանը, ռեժիսորներին, դերասանական կազմին և երաժշտական ձևավորմանը։
Ըստ դասղեկ Սոնա Ֆրանգուլյանի՝ նախագիծը հնարավորություն է տվել ոչ միայն ավելի լավ ճանաչել հայկական կինոյի արժեքավոր էջերը, այլև հասկանալ, թե ինչ կարևոր դեր ունի երաժշտությունը ֆիլմի տրամադրության, գաղափարի և կերպարների բացահայտման գործում։