Тема феноменоцентрированного обучения — «Водопад»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 6-րդ «դ» դասարանի աշակերտների ֆենոմենակենտրոն ուսուցման թեման «Ջրվեժն» է։
Ուսումնական տարվա ընթացքում սաները «Աշխարհագրություն», «Պատմություն», «Գրականություն» և «Մաթեմատիկա» առարկաների շրջանակում ուսումնասիրել են ջրվեժները, դրանց առաջացման նախադրյալները, կիրառման ձևերը, ինչպես նաև դրանց նշանակությունը բնության և մարդու կյանքում։
Սովորողները կազմակերպել են նաև էքսկուրսիա դեպի Աստղիկի և Վահագնի ջրվեժներ, որտեղ կատարել են դիտարկումներ և համապատասխան հաշվարկներ։
Թեմայի ներկայացման օրը աշակերտները ներկայացրել են իրենց հետազոտական աշխատանքները՝ ցուցադրելով ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները։
Նախագծային աշխատանքի նպատակն է զարգացնել աշակերտների հետազոտական կարողությունները, ընդլայնել նրանց գիտելիքները և ձևավորել բնության հանդեպ հետաքրքրություն ու պատասխանատու վերաբերմունք։