Тема феноменоцентрированного обучения — «Город нашей мечты»
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի միջին դպրոցի 5-րդ «ե» դասարանի ֆենոմենակենտրոն ուսուցման թեման է «Մեր երազանքի քաղաքը»։
Թեմայի ուսումնասիրության արդյունքում՝ ամփոփիչ միջոցառման ընթացքում, աշակերտները ներկայացրել են այն քաղաքը, որտեղ կցանկանային ապրել՝ համեմատություն անցկացնելով ներկայիս և ապագայի քաղաքների միջև։
Տարբեր առարկաների համատեքստում նրանք անդրադարձել են քաղաքի մշակութային կյանքին, կրթական և ժամանցային հնարավորություններին, բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև ժամանակակից և ապագայի ճարտարապետական լուծումներին։
Աշակերտները ներկայացրել են, թե ինչպես են պատկերացնում հարմարավետ, անվտանգ և զարգացած քաղաքը, որտեղ տեխնոլոգիաները, բնությունն ու մարդկային արժեքները ներդաշնակորեն համակցված են։