«От идеи к бренду»: Презентация проектных работ в ESC
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի «Գրաֆիկ դիզայն» խմբակի սաները «Գաղափարից մինչև բրենդ» թեմայի շրջանակում ներկայացրել են իրենց նախագծային աշխատանքները։
Խմբակի ուսուցիչ Տաթև Բեժանյանը դասի սկզբում նշել է, որ աշակերտները բրենդավորման աշխատանքների ընթացքում կիրառել են «CorelDRAW», «Adobe Illustrator», «Photoshop» և արհեստական բանականության մի շարք գործիքներ։
Ցուցադրության ընթացքում սաները ներկայացրել են իրենց կողմից մշակված տարբեր նախագծեր, որոնք ստեղծվել են բրենդի ձևավորման ամբողջական գործընթացի ուսումնասիրության արդյունքում՝ գաղափարից մինչև տեսողական լուծումներ։
«Brand book»-երը արտացոլում են աշակերտների ստեղծագործ մտածողությունը, ժամանակակից դիզայնի ընկալումը և ձեռք բերած գործնական հմտությունները։