Преподаватели английского языка УСК повышают свою квалификацию
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի անգլերենի ամբիոնի վարիչն ու ուսուցիչները մասնակցել են ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կողմից կազմակերպված անգլերեն դասավանդող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված «Դասավանդում հանուն հաջողության» համաժողովին։
Համաժողովը, որն այս տարի կրել է «Որակյալ դասավանդում՝ որակյալ ուսումնառության համար․ ապացույցներ, նորարարություն, ազդեցություն» խորագիրը, համախմբել է ոլորտի լավագույն մասնագետներին միջազգային կառույցներից։ Միջոցառմանը մասնակցել են Գոհար Թադևոսյանը, Հայկուհի Մուրադյանը, Վեներա Մելքոնյանը, Լիլիթ Պապյանը, Մանե Սարգսյանը, Ալլա Հանեյանը և Անի Հարությունյանը։
Միջոցառման նպատակն էր ստեղծել հարթակ՝ անգլերենի դասավանդման արդի միտումների և արդյունավետ գործելակերպերի քննարկման համար, ինչպես նաև խթանել ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացմանը միտված գործնական մոտեցումները։
Համաժողովին որպես խոսնակ հանդես է եկել նաև ՈՒՍՀ անգլերենի ամբիոնի ուսուցիչ Հայկուհի Մուրադյանը՝ ներկայացնելով «Դասավանդում՝ ուղղորդված բացահայտման միջոցով․ մեթոդներ, որոնք ոգեշնչում են ուսումնառությունը» թեման։
Դասընթացից հետո Հ․ Մուրադյանը, որպես վերապատրաստման շարունակություն, «Դասի պլանավորումը՝ որպես դասարանի կառավարման գործիք» խորագրով վարպետաց դաս է վարել ՈՒՍՀ անգլերենի ամբիոնի ուսուցիչների համար։