УСК принимал Международный кинофестиваль «Ману»

«ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի շրջանակում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի դահլիճում և դասասենյակներում կազմակերպվել են ֆիլմերի ցուցադրություններ 1-ից 9-րդ դասարանների աշակերտների համար։

 «ՄանուՖեստ» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի հիմնական նպատակներից է մշակութային, կրթական, մարդու իրավունքների և սոցիալական ծրագրերի իրականացումը՝ ուղղված երեխաների և երիտասարդների ազգային և համամարդկային արժեքների ձևավորմանը և բազմակողմանի զարգացմանը։ 

Այս նախաձեռնության շրջանակներում կազմակերպված կինոդիտումները մեր աշակերտներին հնարավորություն են տվել ծանոթանալու մանկապատանեկան կինոարվեստին, բացահայտելու տարբեր մշակույթներ և նոր պատմություններ՝ ֆիլմերի միջոցով։

Ցուցադրության ավարտին աշակերտները հնարավորություն են ունեցել մասնակցել քննարկումների ու նախագծային աշխատանքների՝ արտահայտելով փառատոնից ստացած իրենց տպավորությունները։