Учащиеся УСК приняли участие в международном фестивале.

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 9-րդ «գ» դասարանի աշակերտներ Անրի Մանուկյանը և Դավիթ Սեմերջյանը մասնակցել են Մոսկվայում անցկացված Մանկական կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի (ՄԿՄԱ) երրորդ հավաքին, որը կազմակերպվել էր «Առաջինների Շարժում» միջազգային փառատոնի շրջանակում։

Մեր աշակերտների մասնակցությունը միջազգային փառատոնին հնարավոր է դարձել «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի և «Մեր ապագան» հիմնադրամի միջև համագործակցության շնորհիվ։

Միջոցառումը համախմբել էր տարբեր երկրների ներկայացուցիչների՝ ստեղծելով փորձի փոխանակման, համագործակցության նոր կապերի ձևավորման և համատեղ նախաձեռնությունների քննարկման հարթակ։

Հավաքի ընթացքում մեր սաները մասնակցել են թեմատիկ քննարկումների, կրթական և մշակութային ծրագրերի, ինչպես նաև վարպետաց դասերի։

Նրանց խոսքով, այս փառատոնը հետաքրքրիր հարթակ էր նոր ընկերներ ձեռքբերելու և մշակութային կապեր հաստատելու համար։