Ученики УСК приняли участие в студенческой конференции "PolyMUN".

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի ավագ դպրոցի 11-րդ դասարանի սաներ Դավիթ Տուրյանը և Մարիամ Սարգսյանը մասնակցել են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի Միջազգային բակալավրիատի դիպլոմային ծրագրի շրջանակում աշակերտների կողմից կազմակերպված «PolyMUN» աշակերտական համաժողովին։

Համաժողովը, որն իրականացվել է ՄԱԿ-ի մոդելով, համախմբել էր տարբեր դպրոցների սովորողներին՝ դիվանագիտության, համագործակցության և քննադատական մտածողության շուրջ։

Հանձնախմբերի նիստերի, բանավեճերի և բանակցությունների միջոցով աշակերտ-պատվիրակներին հնարավորություն է տրվել ներկայացնել տարբեր երկրներ, քննարկել գլոբալ խնդիրներ և համագործակցության շնորհիվ գտնել արդյունավետ լուծումներ։

Բացի ակադեմիական գիտելիքների հարստացումից՝ «PolyMUN»-ի շրջանակում մասնակիցները զարգացրել են առաջնորդության հմտությունները, հրապարակային ելույթ ունենալու կարողությունները, իրականացրել են մշակութային փոխանակումներ և ձևավորել նոր համագործակցային կապեր համախոհների հետ։

Մեր սաները համաժողովից վերադարձել են նոր գիտելիքներով և փորձով զինված։