Команды УСК приняли участие в Кубке школьных дебатов Кавказа
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի երկու թիմ մասնակցել են «UWC Dilijan» միջազգային դպրոցում կայացած «Caucasus Schools Debate Cup (CSDC)» դպրոցական բանավեճի միջազգային մրցաշարին, որն անցկացվել է համաշխարհային ճանաչում ունեցող «World Schools Debating Championship» (WSDC) ձևաչափով։
ԳԱՈՒՍ-ը ներկայացնող թիմերի կազմում ընդգրկված էին ավագ դպրոցի աշակերտներ Վիկտորիա Հովսեփյանը, Հովհաննես Գրիգորյանը, Լինդա Մանուկյանը, Հայկ Հաջիյանը, Մարիամ Սարգսյանը, Մարկ Թորոսյանը և Նանե Մելիքջանյանը։
Մրցաշարի մի քանի փուլերի ընթացքում մասնակիցները քննարկել են տարբեր թեմաներ, ներկայացրել իրենց փաստարկները, պաշտպանել տեսակետները և հակադարձել մրցակից թիմերի դիրքորոշումներին։ Բանավեճերը հնարավորություն են տվել աշակերտներին զարգացնելու քննադատական մտածողության, փաստարկված խոսքի, վերլուծության և թիմային աշխատանքի հմտությունները։
Միջոցառման ավարտին բոլոր աշակերտներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր։
Մրցաշարին հաջող մասնակցության առթիվ թիմերի անդամներին և նրանց մարզիչ Սմբատ Խալաթյանին շնորհավորել է Հիմնարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Սանթրոսյանը։ Նա նշել է, որ նման միջոցառումներին մասնակցությունը սեփական ուժերը փորձելու և մտածողության շրջանակն ընդլայնելու լավ հնարավորություն է։