Дань памяти бессмертным героям

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկի 11 և 12-րդ դասարանների աշակերտներն այցելել են Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանների հիշատակին։

Աշակերտներին հուշահամալիր-պանթեոնի տարածքում ուղեկցել են «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» հետմահու մեդալակիր, անմահացած Արմեն Հովհաննիսյանի մայրը՝ Մարինե Հովհաննիսյանը, և քրդագետ, անկախ ռազմական փորձագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը։

Սաները ծաղիկներ են խոնարհել անմահ հերոսների հիշատակին և զրույցներ ու քննարկումներ են ունեցել հայրենիքի պաշտպանության կարևորության, անկախության և արժանապատիվ խաղաղության մասին։

Բարձր դասարանցիները լսել են նաև հայոց բանակի զինվորների կատարած սխրագործությունների պատմություններն ու մասնակցել են մոմավառության Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։